Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Տիրոջ երկրային կյանքի կարևոր իրադարձությունների՝ չարչարանքների, խաչելության ու հրաշափառ Հարության շաբաթը: Այս շրջանի յուրաքանչյուր օրն ունի իր հատուկ պատգամը:
Բարի, առաքինի գործերով զարդարենք մեր կյանքը. շաբաթը սկսվում է այս խորհրդով:
Ավագ երկուշաբթի. չլինե՛լ անպտուղ՝ անիծված թզենու նման
Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված արարեց երկնքի հաստատությունը:
«Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից» (Ծննդ. 1:6):
Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով՝ օրը մեզ նաև պատգամում է չլինել անպտուղ՝ անիծված թզենու նման:
«Անիծվածթզենու» պատմությունը հիշատակվում է Ավագ երկուշաբթի առավոտյան՝ժամերգությանընթացքում: Ըստ Ավետարանի՝ Հիսուս, ԲեթանիայիցԵրուսաղեմվերադարձին, քաղց է զգում, մոտենում է մի թզենու, որի վրա բացի տերևից ոչինչ չի գտնում ու ասում է. «Այսուհետևքեզնիցհավիտյանթողպտուղչլինի» (Մատթ. 21:19 ): Թզենին նույն պահին չորանում է:
ԱնպտուղթզենինխորհրդանշումէրՀինՈւխտի շրջանը, բացատրում է Տեր Բաբկենը: Մարդիկ ունեին օրենքներ, ամեն բան արտաքինից կատարյալտեսքուներ՝ տերևազարդթզենունման, սակայն իրականում դատարկությունէր: Օրենքներին հետևում էին տառացիորեն, սակայն դրանց ոգուն մնում էին անհաղորդ։
«Նա թզենու օրինակով սովորեցրեց, որ մարդու հավատը չպետք է լինի միայն խոսքով, եկեղեցի մտնել, մոմ վառելով: Պետք է բարի պտուղներ տալ: Աստված մեզնից միշտ ակնկալում է բարի գործեր»,- նշում է քահանան:
Աստվածաշնչում նշվում է՝ «Հավատն առանց գործերի մեռած է»:
Պետք է օգտագործել մեզ տրված շնորհները
Յուրաքանչյուրը ստանում է շնորհներ, բայց արդյո՞ք բոլորը դրանք օգտագործում են, կամ ի՞նչ նպատակով ենք դրանք կիրառվում: Քահանան խորհուրդ է տալիս Ավագ երկուշաբթի խորհել, եթե զգում ենք, որ հոգեպես հիվանդ ենք, բարի գործեր չենք անում, պետք է գտնենք այն ուղիները, որ մեզ կդարձնեն պտղաբեր: Օրը կարծես խորհրդանշի Տիրոջ ակնկալիքը մեզնից:
«Մեզ տրված շնորհները զորացնո՞ւմ, բազմապատկո՞ւմ ենք, մեր մերձավորին օգնո՞ւմ ենք, հայրենիքը սիրո՞ւմ ենք, բարիք ստեղծո՞ւմ ենք: Պետք է օգտագործել մեզ տրված շնորհները»,- նշում է հոգևորականը: