Հայկական երաժշտության գեղեցիկ հնչունները՝ Միջինքին
Հայկական երաժշտության գեղեցիկ հնչունները՝ Միջինքին
Մարտի 26-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում հնչում էր կոմիտասյան երաժշտությունը: Միջինքի առիթով եկեղեցու բակում հանդես եկավ Շուշիկի բենդը:
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը ներկաներին հիշեցրեց, որ Մեծ Պահքը կիսվել է, և պետք է շարունակել ապաշխարության ճանապարհը:
Միջոցառման ընթացքում ներկաները վայելեցին հայկական ֆոլկ երաժշտության գեղեցիկ կատարումները: