Շնորհավոր Ս. Աստվածածնի ծննդյան տոնը

Շնորհավոր Ս. Աստվածածնի ծննդյան տոնը

Արարատյան Հայրապետական թեմի անունից Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ սիրով շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: 


Մենք երանի ենք տալիս Ս. Մարիամին՝ այն կնոջն, ով ծնեց Աստծո Որդուն և մաղթում, որ մեր մայրերն ու դուստրերը երանելի լինեն Ս. Աստվածամոր լուսով ու խոնարհությամբ, սիրով ու հավատքով, և նրա հանապազ բարեխոսությամբ ապրենք աստվածահայտ կյանքով: 


Իսկ Տիգրան Մանսուրյանի, Արամ Սաթյանի, 6 զավակ ունեցող Գոհար Մարգարյանի և 5 զավակ ունեցող Նելլի Հայրապետյանի շնորհավորական խոսքերը կարդացեք այստեղ:
 
Ձեզ ենք ներկայացնում նաև Արարատյան Հայրապետական թեմի՝ Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցիների հոգևոր հովիվների շնորհավորական ուղերձները
 
Սիրով՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2021-08-09
×