Սուրբ Օգոստինոսը պահքի և ապաշխարության մասին

Սուրբ Օգոստինոսը պահքի և ապաշխարության մասին

Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում է միտքը, չափի ու հակակշռի տակ պահում կրքերը, ցրում ցանկութան ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում ժուժկալություն և վառում ճշմարտության լույսը:

 

Ոմանք չափազանց պահաջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից:
 

Նա է ճշմարիտ ճանապարհի վրա ու կարող է սպասել մեղքերի թողության, ով դժգոհ է իրենից:


Բավական չէ միայն Աստծո առաջ խոստովանել, հարկավոր է նաև խոստովանել նրանց առաջ, որոնք Աստծուց խոստովանության ընդունելու իշխանություն են ստացել:


Աստված որ քեզ ոչնչից ստեղծեց, նա քեզ չպիտի փրկի առանց քեզ:
Երբ ինքդ քեզ արդարացնես` Աստված քեզ կմեղադրի, բայց երբ դու քեզ մեղադրես` Աստված քեզ կարդարացնի:

  • 2021-09-21
×