Ս. Օգոստինոսը՝ պահքի և ապաշխարության մասին

Ս. Օգոստինոսը՝ պահքի և ապաշխարության մասին

Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ պահում կրքերը, ցրում ցանկութան ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում ժուժկալություն և վառում ճշմարտության լույսը:

 

Ոմանք չափազանց պահաջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից:

 

Նա է ճշմարիտ ճանապարհի վրա ու կարող է սպասել մեղքերի թողության, ով դժգոհ է իրենից:

 

Բավական չէ միայն Աստծո առաջ խոստովանել, հարկավոր է նաև խոստովանել նրանց առաջ, որոնք Աստծուց խոստովանություն ընդունելու իշխանություն են ստացել:

 

Աստված որ քեզ ոչնչից ստեղծեց, նա քեզ չպիտի փրկի առանց քեզ:

 

Երբ ինքդ քեզ արդարացնես` Աստված քեզ կմեղադրի, բայց երբ ինքդ քեզ մեղադրես` Աստված քեզ կարդարացնի:

  • 2021-09-21
×