Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով

Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով

Մյուռոնօրհնությունը, սիրելի´ հայորդիներ, կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի սուրբ մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք: Տիրոջ հետ, Տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս (Գարեգին Բ Կաթողիկոս, 2008 թ. սեպտ. 28, Մյուռոնօրհնության քարոզից):

 
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան
  • 2021-09-21
×