Սուրբ Մյուռոնին վերաբերող բառեր և արտահայտություններ

Սուրբ Մյուռոնին վերաբերող բառեր և արտահայտություններ

Ժողովրդի կողմից Մյուռոնին ընծայված բացառիկ հարգանքի և սիրո մասին են վկայում նաև որոշ բառեր և արտահայտություններ: Մեջբերենք դրանցից մի քանիսը:


1. ՄԵՌՈՆԵԼ-երբ քահանան Սրբալույս Մյուռոնով օծում է քրիստոնյայի մարմնի ինը մասերը: Այս բառը նաև օգտագործվում է չեղած բանը վավերացնելու իմաստով:


2. ՄԵՌՈՆ ԼԱԹ-Մկրտությունից հետո երեխայի նոր հագուստն է, որը խորհրդանշում է քրիստոնյայի` նոր մարդու ծնունդը Եկեղեցու Ս. Ավազանից:


3. ՄԵՌՈՆԱԾԱՂԻԿ-օգտագործվում է գեղեցիկ և անուշահոտ ծաղկի տեսակի դեպքում: Հաճախ այն նույնացվում է Անթառամ ծաղկի հետ:


4. ՄԵՌՈՆԱԿԻՐ-արարողության ժամանակ Մեռոնը կրող կամ տանող պաշտոնյան է:


5. ՄԵՌՈՆԱՋՈՒՐ-նկատի ունի այն ջուրը, որի մեջ հեղվել է Մյուռոնը: Ժողովուրդը բազում բժշկումներ և հրաշքներ է կապում Մեռոնաջրի հետ:


6. ՄԵՌՈՆԱՄԱՆ-Մեռոնը պահելու ամանն է:


7. ՄԵՌՈՆԱՇԻՇ-Մյուռոնով շիշն է:


8. ՄԵՌՈՆԱԲՈՒՅՐ-Մեռոնի բույր ունեցող:


9. ՄԵՌՈՆԱՀԱՆ-բարեպաշտական մի արարողություն, որը կատարվում է Ս. Մկրտությունից երեք օր հետո, երբ ջրով լվանում են մկրտյալի օծված մասերը:


10. ՄԵՌՈՆԻ ԾԱՌ-այսպես են հաճախ կոչում Մյուռոնի պատրաստության երկրորդ կարևոր նյութը` բալասանը:


Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×