Լուսավորչի Աջը

Լուսավորչի Աջը

Վեհափառ Հայրապետը Կենաց Խաչով և Ս. Գեղարդով Ս. Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորջի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական ամենամեծ սրբությունն է:
 

Որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև դրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը:
 

Այս բազկի և մատների տեսք ունեցող պատյանում ամփոփված են Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները:
 

Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին և դժբախտություններին, պատուհասներին և վերելքներին` մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին:
 

Այս Աջի հետ հայ մարդու կապվածությունը դիպուկ բնորոշել է Առաքել Դավրիժեցին` գրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»:
 

Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների և իրադարձությունների ժամանակ, երբ հայ հավատացյալներին հնարավորություն է տրվում համբուրել այն և օրհնություն ստանալ առաքելաշավիղ Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարներից:


Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-20
×