Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից:
Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյան»-ի 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Ս. Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի:
Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.:
Նշենք, որ Մայր Աթոռում պահվում են նաև այլ սրբություններ, որոնք Հիսուսի խաչափայտի մասունքով են:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան