Հավատքի ռահվիրաները

Հավատքի ռահվիրաները

ՍահակՊարթևըքաղաքական, եկեղեցականևմշակութայինգործիչէ, Հայոցկաթողիկոս՝ 387 թ-ից: Օգնել էՄեսրոպՄաշտոցին՝ստեղծելուհայոցգրերը, ևնրահետհիմնադրելէթարգմանչացդպրոցնուկազմակերպելԹարգմանչացշարժումը:


 

Մեր եկեղեցու սրբերի լուսապայծառ շարքում իր յուրահատուկ և բացառիկ տեղն ունի Սահակ Պարթև հայրապետը, ում անունը անբաժանելիորեն կապված է Օշականի Եռամեծար վարդապետի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ։ 


 

Այս երկու հզոր մարդիկ, Վռամշապուհ արքայի նյութական և բարոյական օժանդակության շնորհիվ, կարողացան մեր ժողովրդի պատմության մեջ շրջադարձային քայլ կատարել: Առաջինը Հայոց գրերի գյուտն էր, իսկ երկրորդը Աստվածաշնչի թարգմանությունն էր, որ հաջողությամբ հասցրին ավարտին:   Ու այսպես, իրենց աշակերտների, թարգմանիչ վարդապետների միացյալ ճիգերով, կերտեցին մեր Ոսկեդարը։


 

ԸստՄովսեսԽորենացու,ՄեծնՍահակն եպիսկոպոսությանաթոռին բարձրանալուց հետո իր առաքինի կյանքով տարբերվում էր շատերից: Օր ու գիշեր աղոթում էր և այս վարքով նմանվեց Լուսավորչի տան պարծանքը հադիսացող իր հայրերին՝ մինչև անգամ գերազանցելով նրանց: Նա իր շուրջը հավաքեց տքնաջան աղոթող, գիր ու գրականությամբ զբաղվող թվով 60 անձնուրաց հոգևորականների և նրանց հետ միասին լծվեց եկեղացական կյանքի բարդ աշխատանքին:


 

Եկեղացական արարողությունները հայերեն լեզվով կատարելով՝ Հայոց Եկեղեցին փրկեց Բյուզանդական եկեղեցուն ձուլվելու վտանգից: Սահակ կաթողիկոսի, Մեսրոպ վարդապետի և նրանց աշակերտների նվիրական ջանքերի շնորհիվ՝ եկեղեցական արարողությունները կատարվում էին բացառապես հայերեն, ինչը հնարավորություն էր տալիս թափանցել մարդկանց հոգու խորքերը, նրանց հասցնել Աստծո խոսքը:


 

Ու ի վերջո, հայալեզու Աստվածաշունչը և միաժամանակ կրոնական-հայեցի դաստիարակությունը, Հայ Եկեղեցու հովանու ներքո ապրող մեր ժողովրդի մեջ սերմանեցին ազգային, հոգևոր, մշակութային արժեքները գնահատելու կարողություն:

  • 2021-02-02
×