«Հավատքըներառումէհույսայնբաներիհամար, որոնքտեսանելիչեն, բայցորոնքճշմարիտեն» (Եբրայեցիս 10․1)
Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի։
1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու կողմից: Մեր հավատքի զորացման ու ամրացման կարևորագույն կառույցներից մեկն այսօր իր շուրջ է միավորում աշխարհասփյուռ ողջ հայությանն ու զորացնում նրանց հավատքի և հոգևոր կյանքի մեջ:
Կատարյալ հավատքի հասնում ենք Աստծո խոսքը շարունակաբար ուսանելով, հավատի գործեր կատարելով` քրիստոնեական կյանքով ապրելով և, անպատճառ, աղոթքով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ազգի ինքնության և հավատքի հենարանն է: Եկեղեցի է նաև հավատացյալ ժողովուրդը, որովհետև մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթ. 18.20)։ Սրա համար էլ Սուրբ Սահակ Հայրապետն այսպես է սահմանում Եկեղեցին. «Աստուծո պատվիրանները մեզ չեն ասում, թե քարերից և փայտերից շինվածքն է Եկեղեցին, այլ հաստատուն վեմի վրա հավատքով շինված մարդկային ցեղը։ Ուրեմն, Եկեղեցին ճշմարիտ հավատքն է, որ հավաքում է մեզ մեկտեղ՝ ճանաչելու համար Աստուծո Որդուն»։
Եկեղեցու կյանքի որոշիչ կողմերից մեկն այն է, որ նա պետք է լինի այնպիսի համայնք, որը լսում և քարոզում է Աստծո խոսքը: Եկեղեցին սուրբ է, քանի որ Աստված սուրբ է: Հիսուսը «սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ՝ խոսքով, որպեսզի Նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ (Եփես. 5.25-27)։
Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքով վկայեց Աստվածային սիրո մասին, այնպես էլ մենք մեր կյանքի օրինակով վկայենք մեր հավատքի մասին։ Ինչպես որ մեր Երկնավոր Հայրը ցույց տվեց իր սերը մեր հանդեպ ոչ միայն խոսքով, այլև իր միածին Որդու զոհաբերությամբ, այնպես էլ մենք ոչ միայն խոսենք մեր հավատքի մասին, այլ ապրենք այն։ Ապրենք ու ցույց տանք, որ միայն հավատքի մեջ զորացած մարդը կարող է, պայքարել ու հաղթահարել ցանկացած դժվարություն, քանզի մեր տերը Աստված է։