Սիրո մասին

Սիրո մասին

Մի իմաստուն մարդ մահից հետո երկնքում հանդիպեց մի հրեշտակի:

- Դե, պատմիր, թե ինչպես ես ապրել կյանքդ, - հարցրեց հրեշտակը:
- Ճշմարտությունն էի փնտրում, - պատասխանեց իմաստունը:
- Լավ է, - գովեց նրան հրեշտակը: - Իսկ ի՞նչ պարզեցիր, երբ հասար ճշմարտությանը:
- Իմացա, որ մարդկանց կուտակած ճշմարտությունը գրանցված է գրքերում և շատ ընթերցեցի: Երկնային իմաստության մասին մարդկանց կրոնն է ուսուցանում: Ուսումնասիրեցի կրոնական գրականություն, հաճախեցի եկեղեցիներ, - պատմեց իմաստունը:


Հրեշտակն ուրախությունից ավելի պայծառ ժպտաց.
- Շատ ճանապարհորդեցի ճշմարտությանը հասնելու հույսով: Սիրում էի զրուցել և բանավիճել իմաստուն այլ մարդկանց հետ: Նրանց հետ շփվելիս էր ի հայտ գալիս ճշմարտությունը, - շարունակեց իմաստունը:


Երբ նա ավարտեց խոսքը, հրեշտակը մռայլվեց:
- Ես ինչ-որ սխալ բա՞ն եմ արել, - նկատելով հրեշտակի դեմքի արտահայտության փոփոխությունը՝ տարակուսեց իմաստունը:
- Ոչ, դու ամեն ինչ ճիշտ ես արել, բայց ոչինչ չասացիր սիրո մասին:
- Ես ժամանակ չունեի՝ սիրուն տրամադրելու, չէ՞ որ ճշմարտությունն էի փնտրում, - փորձեց արդարանալ իմաստունը:
- Այնտեղ, որտեղ չկա սեր, չկա նաև ճշմարտություն, - դառնությամբ պատասխանեց հրեշտակը: - Իրական ճշմարտությունը ծնվում է միայն ճշմարիտ սիրուց:


Միխայիլ Պրիշվին. «Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ»:

  • 2021-09-09
×