Երջանկությունն ու դժբախտությունը հարաբերական են

Երջանկությունն ու դժբախտությունը հարաբերական են

Երկու մարդ հայտնվեցին բանտի միևնույն խցում, նույն պայմաններում, սակայն նրանցից մեկը դժբախտ ու տխուր էր, մյուսը՝ երջանիկ ու ուրախ:
 

- Ինչո՞ւ ես այդքան տխուր, - մի օր հարցրեց երջանիկ բանտարկյալն իր ընկերոջը:
- Իսկ ի՞նչ առիթ կա ուրախանալու: Բախտս չի բերել, դեռ վերջերս ազատության մեջ էի և հանգստանում էի առողջարանում, իսկ այնտեղ շատ ավելի հետաքրքիր է, քան այստեղ, - պատասխանեց դժբախտ մարդն ու ինքն էլ իր հերթին հարցրեց.
- Իսկ դու ինչո՞ւ ես այդքան գոհ:
- Բոլորովին վերջերս ես ուրիշ բանտում էի, որտեղ պայմանները շատ ավելի վատ են, իսկ այս բանտը նախկինի համեմատ պարզապես առողջարան է: Այնտեղ գտնվող բոլոր բանտարկյալները երազում են այստեղ ընկնել, բայց միայն ինձ բախտը ժպտաց:


Այս աշխարհում ամեն բան հարաբերական է և ճանաչելի համեմատության մեջ: Եթե ուզում ես երջանիկ լինել՝ մի համեմատիր քո ներկա վիճակը նախկին ավելի լավ վիճակիդ հետ, այլ մտածիր, որ կարող էր շատ ավելի վատ լինել:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

 

  • 2021-09-20
×