Թանկարժեք ադամանդը

Թանկարժեք ադամանդը

Ծովում լողացող մի նավի տախտակամածին մի մարդ զվարճանում էր՝ վեր նետելով ու բռնելով մի գեղեցիկ փայլուն քար: Դիտելով նրա ժամանցը, մարդիկ հարցրեցին.

 

- Այդ ի՞նչ է ձեր ձեռքում:
- Թանկարժեք ադամանդ է, այն իմ ամբողջ կարողությունն է, որը ես վաճառել եմ՝ այս ադամանդը ձեռք բերելու համար: Այս գանձն իմ ամբողջ կյանքի աշխատանքի արդյունքն է:
- Այդ դեպքում ձեր փոխարեն ես ավելի լավ կպահեի թանկարժեք քարը, - նկատեց ուղևորներից մեկը:
- Քարով խաղալը, վեր նետելն ու բռնելն ինձ մեծ հաճույք է պատճառում, - պատասխանեց մարդն ու շարունակեց իր խաղը:
Ճիշտ այդ պահին նավը տատանվեց և այնպես պատահեց, որ մարդը չկարողացավ բռնել վեր նետած քարն, ու այն ընկավ ծովը: Նրա երկար տարիների վաստակն ու դժվարությամբ ձեռք բերված ունեցվածքը մեկ ակնթարթում անհետ կորավ:


Թանկարժեք ադամանդը մեր անմահ հոգին է, որի հետ ոմանք անփութորեն խաղում են: Եթե մարդը կորցնում է հոգին, ապա կորցնում է ամեն ինչ: Որևէ այլ բան կորցնելիս մեծամասամբ կարելի է այն փոխարինել կամ վերականգնել, սակայն հոգու կորուստն անդառնալի, անփոխարինելի է: Եթե մարդը հոգին կորցնի, ապա ամեն բան կկորցնի:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-09
×