Հանճարեղ մարդկանց հանճարեղ հարցերը

Հանճարեղ մարդկանց հանճարեղ հարցերը

Մի օր Էյնշտեյնին զանգահարեց մի լրագրող և խնդրեց հարցազրույց տալ «Հանճարեղ մարդկանց հանճարեղ հարցերը» խորագրով հատուկ հոդվածի համար: Էյնշտեյնը համաձայնվեց, և լրագրողը եկավ նրա տուն մայրամուտից քիչ առաջ: Նա տեսավ մեծ գիտնականին պատշգամբում՝ ճոճաթոռին բազմած, ծխամորճ ծխելիս և մայրամուտը դիտելիս: 

 

- Ցանկանում եմ Ձեզ միայն մեկ հարց տալ, դոկտոր Էյնշտեյն, այդ հարցը տալիս ենք բոլոր նշանավոր գիտնականներին, - ասաց լրագրողը: - Ո՞րն է ամենակարևոր հարցը, որ կարող է տալ գիտնականը:


Էյնշտեյնը մտածեց շուրջ 10 րոպե, հետո ասաց, թե հիանալի հարց է և դրան պետք է լուրջ պատասխան տալ, ապա սուզվեց մտքերի մեջ՝ շարունակելով ճոճվել և ծխամորճ ծխել:


Պատրաստ պահած նոթատետրը՝ լրագրողը համբերատար սպասում էր ինչ-որ ձևակերպման կամ հիպոթեզի, սակայն փոխարենը լսեց գիտնականի պատասխանը, որը հետևյալ հարցն էր.


- Արդյո՞ք աշխարհը բարեկամական, բարյացկամ է:


- Ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս կարող է դա լինել ամենակարևոր հարցը, - տարակուսեց լրագրողը:


- Այդ հարցի պատասխանն է որոշում, թե ինչպես կապրենք մեր կյանքը, - պատասխանեց Էյնշտեյնը: - Եթե աշխարհը բարեկամական, բարյացկամ է, ապա կապրենք մեր կյանքը կամուրջներ կառուցելով, հակառակ դեպքում՝ պատեր շարելով:


Այո, դա է ամենակարևոր հարցերից մեկը: Եկեք խորհենք. աշխարհը բարիքներո՞վ լի տարածք է, թե՞ պայքարի, մրցակցության դաշտ՝ հանուն այդ բարիքների: Ո՞վ է մարդը մարդու համար՝ բարեկա՞մ, թե՞ թշնամի: Չէ՞ որ մեդալը նաև երկրորդ երեսն ունի: Եվ վերջապես, ինչպիսի՞ աշխարհում կցանկանայինք ապրել:

 


Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, ինչպիսին ընտրել ենք…

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×