Երջանկությունը

Երջանկությունը

Մի անգամ երեք եղբայրներ զբոսնում էին անտառով, երբ մի խորը փոս տեսան: Դրա մեջ նստած էր Երջանկությունը:
Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին, կռացավ և ասաց.

– Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:



Երջանկությունը նրան շատ փող տվեց և եղբայրը հեռացավ երջանիկ:
Մյուս եղբայրը կռացավ փոսի մոտ և ասաց.

– Եթե իմ կյանքը մի գեղեցիկ կին զարդարեր, որը միշտ իմ կողքին լիներ, ես երջանիկ կլինեի:



Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, և եղբայրը հեռացավ գեղեցիկ կնոջ հետ` երջանկությունից գլուխը կորցրած:
Երրորդ եղբայրը մոտեցավ փոսին, կռացավ և նայեց ներքև:

– Իսկ քեզ ի՞նչ է պետք, – հարցրեց Երջանկությունը:

– Իսկ ի՞նչ է պետք քեզ, – նույն հարցը տվեց նրան եղբայրը:

– Ես կուզենայի, որպեսզի ինձ այս փոսից հանեն, – ասաց Երջանկությունը:



Եղբայրը մեկնեց ձեռքը, օգնեց Երջանկությանը դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:
Իսկ Երջանկությունը վազեց նրա հետևից…

  • 2021-09-08
×