Շնորհակալ ու գոհ լինելու մեծ ձեռքբերումը

Շնորհակալ ու գոհ լինելու մեծ ձեռքբերումը

Մի օր մի գյուղում հարսանիք էր, կազմակերպվել էր մեծ խնջույք: Հավաքվել էին մեծ թվով հարազատներ, բարեկամներ, ընկերներ: Հարսի և փեսայի ծնողներն ամեն ջանք թափել էին, որ հարսանիքը լավ անցներ, և ոչ ոք դժգոհ չլիներ: Անգամ հարսանյաց սրահի ճանապարհին դրել էին չամիչով լի պարկեր, որպեսզի հարսանիքի ընթացքում գնացող-եկող հյուրերը կարողանային իրենց հետ ուզածի չափ չամիչ վերցնել և ճանապարհին ուտել: Հարսանիքն ավարտվեց, հյուրերը սկսեցին ցրվել և ճանապարհին կիսվում էին իրենց տպավորություններով:


- Դե, խոսք չկա, հարսը գեղեցկուհի է, փեսան էլ՝ համակրելի: Սեղանն առատ էր, զույգի ծնողներն էլ՝ հյուրասեր, լավ մարդիկ: Գինին ընտիր էր, իսկ այ՝ չամիչը՝ կորիզով էր…
Գոհանանք և շնորհակալ լինենք մեր Տեր Աստծուն՝ մեր ունեցած բոլոր բարիքների համար:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×