Խուսափենք դատապարտել

Խուսափենք դատապարտել

Մի ծեր իմաստուն վանական այցելեց մեկ այլ վանականի, ում խուցը շատ մաքուր և հավաք էր, ամեն բան՝ իր տեղում: Ծեր իմաստունը մտածեց. «Հավանաբար հոգևոր եղբայրս չի կարող հանդուրժել ոչ հոգևոր, ոչ մարմնական ախտը և այդպիսով մաքուր է պահում իր սիրտը»:


Ապա իմաստուն վանականը մտավ մեկ այլ վանականի խուց, որտեղ անկարգ և թափթփված վիճակ էր, ամեն ինչ՝ ցաքուցրիվ: Տեսնելով այդ վիճակը՝ ծեր իմաստունը մտածեց. «Հավանաբար հոգևոր եղբայրս այնքան զբաղված է աղոթքով և հոգևոր կյանքով, որ բոլորովին մոռացել է երկրային կյանքի մասին»:
Այդպիսով իմաստուն վանականը խուսափեց դատապարտելու մեղքից:


Ռաֆայիլ (Կարելինա) վաևդապետի «Ժամանակից հավերժի ճամփին. հուշեր» գրքից:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×