Ինչպես դառնալ երջանիկ

Ինչպես դառնալ երջանիկ

150 հոգուց կազմված մի խմբի անդամներին, ովքեր մասնակցում էին «Ինչպես դառնալ երջանիկ» թեմայով սեմինարին, առաջադրանք տրվեց գրի առնել իրենց ցանկությունը, դնել փուչիկի մեջ և փչել՝ վրան մարկերով նշելով իրենց անունը: Այնուհետև փուչիկները լցրեցին մի սենյակ և խնդրեցին յուրաքանչյուրին գտնել իր փուչիկը 5 րոպեի ընթացքում: Բոլորն իրար անցան՝ փնտրելու իրենց փուչիկները՝ հրմշտելով միմյանց, սենյակում տիրեց խառնաշփոթ: Արդյունքում 5 րոպե անց ոչ ոք չէր գտել իր փուչիկը: Այնուհետև խմբի անդամներին հանձնարարվեց պատահականության սկզբունքով վերցնել որևէ փուչիկ և փոխանցել այն մարդուն, ում անունը նշված էր փուչիկի վրա:


Մի քանի րոպե անց յուրաքանչյուրի ձեռքում իր փուչիկն էր: Սեմինարը վարող դասախոսն ասաց. «Հենց դա է տեղի ունենում մեր կյանքում: Յուրաքանչյուրն իր շուրջը հուսահատ փնտրում է իր երջանկությունը՝ չիմանալով որտեղ գտնել այն: Մեր երջանկությունը մեզ շրջապատող մարդկանց երջանկությունն է: Երջանկություն պարգևեք նրանց, և փոխարենը դուք էլ երջանկացեք: Ահա թե որն է մարդու կյանքի իմաստը»:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×