Գառնարած տղան. մաս երկրորդ

Գառնարած տղան. մաս երկրորդ

«…Ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին զգա իր անմտությունը» (Եր. 17.11)
 

Երբ գառնարած տղան իմացավ, որ իր դիմաց արքայազնն է կանգնած, հարգալից  հանեց գլխարկն ու ասաց.
 

- Ուրախ եմ Ձեզ տեսնել, մեծապատիվ արքայազն, սակայն չեմ կարող ցույց տալ թռչնաբույնը, եթե անգամ Դուք թագավորը լինեիք:
 

Արքայազնը բարկացավ և ասաց, որ երբեք նման համառ մարդ չէր տեսել: Պալատականին նույնպես զարմացրեց տղայի հաստատակամությունը:
 

- Տղա, ասա տեսնենք, թե ինչո՞ւ չես կարող կամ չես ցանկանում ցույց տալ մեզ այդ թռչնաբույնը: Այդ դեպքում մենք քեզ հանգիստ կթողնենք և կհեռանանք, - ասաց նա:
 

- Դա կարող եմ ասել, - ուրախացավ տղան: - Ինձ այդ թռչնաբոյնը ցույց է տվել Միխայիլը, ով գառներին արածացնում է այն լեռան վրա: Ես նրան խոստացել եմ ոչ ոքի ցույց չտալ թռչնաբույնը:
 

- Դե, դա արդեն այլ խնդիր է, - ասաց պալատականը և իսկույն ցանկացավ փորձել տղային: - Տես, այս ոսկին քոնը կլինի, եթե ցույց տաս թռչնաբույնը: Պարտադիր չէ Միխայիլին ասել, որ դու մեզ ցույց ես տվել թռչնաբույնը, մենք նրան ոչինչ չենք ասի:
 

- Ոչ, - պատասպանեց գառնարած տղան: - Այդ դեպքում ես կլինեմ խաբեբա, իսկ ես դա չեմ ուզում: Միևնույնն  է՝ Միխայիլն այդ մասին կիմանա, թե ոչ: Անգամ եթե ողջ աշխարհը չիմանա այդ մասին, Տեր Աստված երկնքում կիմանա, որ ես վատ, ստախոս մարդ եմ:
 

- Միգուցե չգիտե՞ս, թե ինչ արժե ոսկու այս կտորը, - հարցրեց պալատականը: - Եթե այն վաճառես, ծղոտե գլխարկդ բերնեբերան կլցվի դրամով, անգամ երկրորդ գլխարկի կարիք կլինի:
 

Տղան նայեց ոսկու կտորին, մտածեց իր աղքատ հոր մասին, ով, իհարկե, շատ կուրախանար հարստանալու համար, սակայն բացականչեց.
 

- Հեռացեք:
 

Մի պահ անց, զգալով, որ շատ կտրուկ պատասխանեց, նա ավելացրեց.
 

- Ներեցեք ինձ. ձեր խոսքերը հնչեցին ինչպես գայթակղիչի խոսքերն անապատում՝ ուղղված Հիսուսին. «Այս բոլորը քեզ կտամ …» (Մտթ. 4.9): Ես Միխայիլին խոստացել եմ ոչ ոքի ցույց չտալ թռչնաբույնը: Ազնիվ մարդը հավատարիմ է իր խոստմանը: Հիսուս Քրիստոս ասում է. «Ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատրիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ…» (Մտթ 25.23) – ապա շրջվեց ու հեռացավ:
 

Աստվածաշնչում գրված է. «Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից»: Եվ եթե խոսքն ամենաաննշան բանի, անգամ թռչնաբնի մասին է, միևնունն է, պետք է պահել ընկերոջը, բարեկամին տված խոստումը: Աղոթենք, որ Տերը կարող դարձնի մեզ հավատարիմ մնալ թե քչում և թե շատում:
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×