Որտե՞ղ է երկինքը

Որտե՞ղ է երկինքը

Մի կիրակի, պատարագից հետո, քահանան քարոզ ասաց երկնքի մասին: Քարոզից հետո նրան մոտեցավ մի հարուստ ծխական անդամ և ասաց.
 

- Տեր հայր, ձեր քարոզը երկնքի մասին հրաշալի էր: Միգուցե ասեի՞ք, թե որտեղ է երկինքը:


- Շատ լավ, որդիս, հիմա կասեմ: Տեսնո՞ւմ եք այն տնակը բլրի վրա: Այնտեղ մի կին է ապրում իր վեց զավակների հետ: Հիմա նրանք բոլորը հիվանդ են: Վառարանը չի վառվում, որովհետև ածուխ չունեն: Ուտելիք էլ չունեն, որովհետև ընտանիքի հայրը մահացել է մի քանի ամիս առաջ: Ահա իմ խորհուրդը. հարյուր կամ երկու հարյուր մարկ արժողության սննդամթերք գնեք և ուղարկեք այդ տուն: Իսկ հետո ինքներդ գնացեք, այցելեք խեղճ այրուն և ասացեք. «Սիրելի տիկին, այդ ամենը ես Ձեզ ուղարկել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունից»: Ապա բացեք Աստվածաշունչը և ընթերցեք Դավթի սաղմոսների գրքի 9-րդ գլուխն ու աղոթեցեք ընտանիքի հետ միասին: Եթե դրանից հետո էլ չիմանաք, թե որտեղ է երկինքը, ապա ես կփոխհատուցեմ Ձեր ծախսերը:


Անշուշտ, հարկ չեղավ, որ քահանան փոխհատուցեր հարուստի ծախսերը, քանի որ նա հնազանդվեց տեր հոր խոսքին և դրանից հետո հոգեպես հարստացավ:


«Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծո և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ…»: (Հակ. 1.27):


Երախտապարտ լինենք Տիրոջն աղոթքով այն մարդկանց համար, ում միջոցով օրհնություն ենք ստանում, ովքեր օգնում են մեզ իրենց սփոփանքով և սիրո գործերով:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×