Մի մարդ կուտակել էր միլիոնավորր դոլարների հասնող կարողություն: Նա որոշեց, որ վերջապես ժամանակն է մեկ տարի դադար առնել, ճոխ ապրել: Հազիվ էր նա որոշում կայացրել, երբ նրան այցելեց մահվան հրեշտակը: Լինելով արհեստավարժ առևտրական, նա որոշեց ամեն գնով համոզել հրեշտակին իրեն մի քիչ ժամանակ վաճառել:
- Տուր ինձ երեք օրվա կյանք ունեցվածքիս մեկ երրորդի դիմաց, - խնդրեց նա:
Հրեշտակը չհամաձայնվեց:
- Կտամ երկու, երեք միլիոն, միայն թե տուր ինձ ընդամենը մեկ օր, որպեսզի կարողանամ հիանալ աշխարհի գեղեցկությամբ և այցելել ընտանիքիս, ում անընդհատ զբազված լինելու պատճառով վաղուց չեմ տեսել:
Սակայն հրեշտակն անհողդողդ էր:
Այդ ժամանակ մարդն աղաչեց հրեշտակին գեթ մի քանի րոպե տալ իրեն՝ որդուն հրաժեշտի նամակ գրելու համար: Հրեշտակը բավարարեց նրա ցանկությունը:
«Գնահատիր ժամանակդ, որդիս: Իմ միլիոնների դիմաց ես չկարողացա գեթ մեկ ժամ գնել» - ասվում էր նամակում:
Մաքսիմ Մակարով
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը