Առավել օրհնյալ է տալը քան ստանալը

Առավել օրհնյալ է տալը քան ստանալը

Նատալին մի փոքրիկ միայնակ աղջնակ էր, նրա ծնողները մահացել էին: Նա տուն ու անգամ քնելու տեղ չուներ, նրա ունեցածը միայն իր հագի հնամաշ հագուստն էր և մի կտոր չոր հաց, որ ինչ-որ մեկը խղճացել ու տվել էր:
 

Թեև բոլորը մոռացել էին նրան, Նատալին հուսով էր, որ Տեր Աստված չէր լքի իրեն և ինչ-որ կերպ կօգներ:
Ս. Ծննդյան տոնի նախօրեին նա թողեց իր ծննդավայր գյուղն ու հեռացավ: Ճամփեզրին նստած տեսավ մի ծերունու, ով ասաց.


- Աղջիկս, ուտելու մի բան տուր ինձ, շատ քաղցած եմ, ոչինչ չեմ կերել:
Նատալին իսկույն, առանց տատանվելու նրան տվեց իր հացի կտորը:
Երբ արդեն բավական հեռացել էր, տեսավ մի երեխայի, ում հագին միայն վերնաշապիկ կար: Նա ողորմություն էր խնդրում: Նատալիին տեսնելուն պես նա աղերսեց.


- Խղճա ինձ, տուր ինձ հանգնելու մի բան, ես սաստիկ մրսում եմ:
Նատալին իսկույն գլխից վերցրեց գլխաշորն ու տվեց նրան:
Քիչ անց անտառում՝ թփերի մեջ, նա տեսավ մի երեխայի, ով միայն ժիլետ ուներ հագին և ցրտից դողում էր:


- Սիրելիս, խնդրում եմ, ինձ մի շապիկ տուր, շատ ցուրտ է, էլ չեմ դիմանում, - աղաչեց նա:
Նատալին հանեց իր բլուզն ու առանց վարանելու հագցրեց հագցրեց մրսած երեխային, ապա շարունակեց ճանապարհը:


Արդեն մթնում էր, ցուրտն ավելի ու ավելի սաստկանում: Նրա դեմ դուրս եկավ մի ուրիշ աղքատ, մերկ երեխա և հագնելու մի բան խնդրեց: Նատալին մտածեց. «Անտառում ինձ ոչ ոք չի տեսնում, հոգ չէ, թե ես կմնամ առանց հագուստի», և վարանելու հանեց իր շապիկն ու տվեց ցրտահար երեխային:


Մինչ Նատալին կանգնած էր առանց հագուստի, աստղերը սկսեցին երկնքիղ ցած ընկնել՝ վերածվելով ոսկեդրամների ու արծաթադրամների: Նա հասկացավ, որ իր հագին նուրբ, հիանալի կտորից կարված գեղեցիկ, տոնական հագուստ կա: Նատալին հավաքեց դրամներն ու սկսեց լավ ապրել՝ օգնելով բոլոր կարիքավորներին:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը 

  • 2021-09-08
×