- Ինչո՞ւ ես բարկանում և վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանգստանալ և ներել, - հարցրեց ուսուցիչը:
- Իսկ ինչո՞ւ զիջեմ և ներեմ, չէ՞ որ նա … , - ցանկացավ արդարանալ աշակերտը:
- Ներիր, որ քեզ ընդհատում եմ, բայց թույլ տուր քեզ երկու հարց տալ, դրանից հետո կպատասխանեմ քո հարցերին՝ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, - ասաց ուսուցիչը:
Աշակերտը գլխով համաձայնության նշան արեց:
- Դու բավարարվա՞ծ ես, երբ բարկանում ես և վիրավորվում, - հարցրեց ուսուցիչը:
- Իհարկե, ոչ:
- Իսկ ու՞մ ես ինչ-որ լավ բան անում, երբ չես չարանում, հանգիստ ես մնում և ներում:
Չկարողանալով որևէ բան ասել, աշակերտը հայացքը հառեց գետնին:
- Հիշիր, քեզանով է պայմանավորված ընտրությունը՝ վերավորանք թե՞ ներում, տառապանք թե՞ երջանկություն: Դու պիտի ընտրես:
- Բայց ինչպե՞ս կարելի է չվիրավորվել: Չէ՞ որ դա շատ դժվար է:
- Կարևորն այն է, որ հասկանաս, որ ամեն անգամ, երբ ցանկանաս ինչ-որ մեկին քննադատել, դատապարտել կամ վիրավորել, առաջին հերթին ինքդ քեզ հարվածի տակ կդնես:
Հեղինակ՝ Սերգեյ Շեպել
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը