Մեղավորը

Մեղավորը

Աշխատանքի ընդունեցին ծեփագործ բանվորի: Նա աշխատանքը կատարեց: Սակայն գործն անելուց հետո ինչ-որ մեկն անփութորեն բաց էր թողել ջուրը, և դրա հետևանքով թարմ ծեփվածքը զգալիորեն տուժեց: Մեղավորը չբացահայտվեց, իսկ ծեփագործը ստիպված եղավ աշխատանքը նորից անել: Երբ աշխատանքն ավարտվեց, մեղավորը թեթևացած շունչ քաշեց՝ ասելով.

- Ափսոս, որ այդպես ստացվեց, բայց լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
- Ոչինչ էլ չավարտվեց, այլ պարզապես պատիժը հետաձգվեց, - պատասխանեց ծեփագործը:
Մարդը հաճախ է իր խիղճը հանգստացնում՝ մտածելով. «Լավ է, որ չբռնվեցի»: Սակայն դրանով նրա մեղքը չի թեթևանում, այլ լոկ հատուցումն է առժամանակ ուշանում:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×