Ինչպես խուսափենք մեղքերից

Ինչպես խուսափենք մեղքերից

Մի օր մի իմաստուն թագավորի մոտ եկավ մի մարդ և հարցրեց, թե ինչպես խուսափել մեղքից:

Թագավորը նրան հրամայեց մի անոթ վերցնել, լիքը լցնել յուղով և պտտել ամբողջ քաղաքում, այնպես որ ոչ մի կաթիլ յուղ չթափվի:
- Եթե անգամ մեկ կաթիլ յուղ թափես, կհրամայեմ քեզ գլխատել, - ասաց թագավորը:
Նա հրամայեց երկու զինվորների մերկացրած թրերը ձեռքներին կրկնակոխ հետևել այդ մարդուն և յուղը թափվելու դեպքում իսկույն գլխատել:
Այդ նույն ժամանակահատվածում քաղաքում տոնավաճառ կար, փողոցները մարդաշատ էին: Առաջադրանքը կատարող մարդն այնքան զգույշ և զգոն էր, որ բաեհաջող պտտեց անոթը քաղաքում և ոչ մի կաթիլ չթափեց: Պտույտից հետո նա ուրախ վերադարձավ թագավորի մոտ:
- Դե, պատմիր, թե ինչ տեսար քաղաքում շրջելիս, - հարցրեց նրան թագավորը:
-- Ոչինչ չկարողացա տեսնել, քանի որ միտքս ամբողջովին զբաղված էր յուղով:
- Լավ, ուրեմն այդպես էլ վարվիր: Ամբողջ ուշադրությունդ, սիրտդ և զգացմունքներդ նվիրիր Աստծուն և Նրա կամքին, ինչպես որ արեցիր յուղով լի ամոթը տանելիս:


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9):
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×