Փոքրիկ տղան անդադար պտտվում էր հոր շուրջը, խանգարում աշխատել, մինչդեռ նա պատրաստվում էր կարևոր մի զեկույց: Երբ հոր համբերությունը վերջացավ, նա սեղանին դրված հին թերթերի և ամսագրերի կույտից դուրս քաշեց մի ամսագիր, միջից պոկեց մի թերթ, որի վրա պատկերված էր աշխարհի քարտեզը, պատռեց թերթը մանր կտորների և դրանք տալով որդուն՝ ասաց.
- Տղաս, այս կտորներով նորից հավաքիր և կազմիր աշխարհի քարտեզը, և ես քեզ գումար կտամ, որպեսզի պաղպաղակ գնես:
Թվում էր, թե դա բարդ առաջադրանք է անգամ մեծահասակի համար, էլ ուր մնաց՝ փոքրիկ տղայի համար:
Հոր զարմանքը մեծ էր, երբ 10 րոպե անց տղան թակեց դուռը և մտավ իր աշխատասենյակ՝ հանձնարարված առաջադրանքն արդեն կատարած:
- Տղաս, այդ ինչպե՞ս այդքան արագ կատարեցիր առաջադրանքը, - հարցրեց հայրը:
- Դե, դա բոլորվին էլ դժվար չէր, - պատասխանեց տղան: - Քարտեղի հակառակ երեսին պատկերված էր մարդու նկար: Ես պարզապես յուրաքանչյուր կտորը շրջեցի նկարի կողմը և հավաքեցի մարդու նկարը, իսկ շրջելով թերթը՝ հակառակ երեսին ստացա աշխարհի քարտեզը: Ես մտածեցի, որ եթե այդ մարդը շիտակ մարդ է, աշխարհն էլ շիտակ կլինի:
Հայրը ժպտաց և որդուն դրամ տվեց՝ պաղպաղակ գնելու համար՝ մտադրվելով տղայի խոսքերով էլ վերնագրել իր զեկույցը:
Դ. Դիդրո. «Շիտակությունը ճշմարտության մայրն է և ազնիվ մարդու ցուցանակը»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը