Ալեքսեյը և Մարիան մտադիր էին հանգստյան օրերին մեկնել գյուղ՝ այցելելու հարազատներին: Նաև Մարիան փոքրիկի էր սպասում և նրան օգտակար կլիներ բնության գրկում լինելը: Առավոտյան նրանք ճամփա ընկան: Մինչև ճանապարհի կեսին հասնելն ամեն ինչ լավ էր, հետո փոքրիկը սկսեց անհանգստացնել մայրիկին. Մարիան վատ էր զգում: Նրանք մի քանի անգամ կանգ առան՝ մտածելով, որ փոքրիկը դժվար է տանում ճանապարհը: Երբ արդեն մեկ ժամվա ժանապարհ էր մնացել տեղ հասնելուն, տեղի ունեցավ տարօրինակ բան. Ալեքսեյը հանկարծակի կուրացավ, ոչինչ չէր տեսնում, հազիվ հասցրեց արգելակել մեքենան: Սակայն մի քանի րոպե անց նրա տեսողությունը վերականգնվեց: Զույգը շարունակեց ճանապարհը, և դեռ 10 կիլոմետր էլ չէին անցել, երբ մեքենայի դիմաց անսպասելիորեն հայտնվեց մի կին և սկսեց թափահարել ձեռքերը: Տարօրինակ էր այն, որ կնոջից լույս էր ճառագում և նրա մարմինը թափանցիկ էր: Երբ Մարիան մեքենայից դուրս եկավ, պարզապես ապշեց. կնոջ ոտքերը գետնից կտրված էին, նա պարզապես շարժվում էր օդում:
Զարմանքից Մարիան քարացել էր: Նա լսեց կնոջ ձայնը.
- Այս ճանապարհով գնալ չի կարելի: Եթե ինձ չլսես, ամուսինդ կկուրանա, և այս անգամ՝ ընդմիշտ:
Մարիան հարցրեց.
- Իսկ դուք ո՞վ եք:
- Քո պահապան-հեշտակն եմ:
Եվ այդ խոսքերից հետո ուրվականի նման կինն անհետացավ:
Երբ Մարիան նստեց ավտոմեքենան, հասկացավ, որ Ալեքսեյն էր լսել այդ խոսքերը: Նա անխոս շրջեց մեքենայի ղեկը և ընթացքը շարունակեց շրջանցիկ ճանապարհով: Երբ արդեն գրեթե հասնում էին գյուղին, տեսան սարսափելի տեսարան, մայրուղու վրա խոշոր վթար էր եղել, մի քանի ավտոմեքենա շրջվել և այրվել էին, կային զոհեր: Վթարը տեղի էր ունեցել ճիշտ այն պահին, երբ այդտեղով պիտի անցնելիս լինեին Ալեքսեյը և Մարիան: Եթե պահապան–հրեշտակը նրանց չկանգնեցներ, նրանք կհայտնվեին չարաբաստիկ դեպքերի կենտրոնում:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը