Մի օր ծխական համայնքի անդամները հավաքվեցին համայնքի մի աղքատ ընտանիքի տանը՝ նրանց համար աղոթելու նպատակով: Աղոթքի ընթացքում դուռը թակեցին: Այցելուն ագարակատիրոջ որդին էր:
- Ի՞նչ է պատահել, - մարդիկ հարցրեցին տղային:
- Հայրս չկարողացավ գալ և ինձ պատվիրեց սայլով բերել իր հայրական աղոթքները:
- Ինչպե՞ս, դա ի՞նչ է նշանակում, - տարակուսրեցին ներկաները:
- Ես բերել եմ հորս աղոթքները: Խնդրում եմ օգնել ինձ դրանք ներս բերել:
Մոտենալով սայլին, համայնքի անդամները տեսան, որ հայրական աղոթքներ ասելով տղան նկատի ուներ կարտոֆիլի, ալյուրի, կաթնամթերքի, մրգի, տնտեսության մեջ անհրաժեշտ նյութերի զգալի պաշար, հագուստ…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը