Սիրո և ջերմության պակասը

Սիրո և ջերմության պակասը

Մի կին մշտապես աշխատում էր և հնարավորություն չուներ իր երեխաներին շատ ժամանակ հատկացնել և նրանցով զբաղվել: Երեխաներն, իհարկե, լավ էին ապրում, որևէ բանի կարիք չունեին, քանի որ մայրը լավ էր վաստակում և հոգում նրանց բոլոր կարիքները, նյութապես ապահովում նրանց: Նա հաճախ էր աչք փակում՝ անտեսելով զավակների թերությունները, նրանք էլ ներում էին մոր ուշադրության և ջերմության պակասը:
 

Սակայն անհոգ մանկությունն արագ անցավ, հաջորդեց դեռահասության բարդ շրջանը, սկիզբ առան փոխադարձ մեղադրանքները: Մայրը սարսափով նկատեց, որ զավակները մեծացել են առանց սիրո, քանի որ ինքը բավականաչափ ուշադիր չէր եղել, անտեսել էր նրանց վատ արարքները, չէր սովորեցրել տարբերել չարը բարուց:


Մի օր, հերթական վեճից և միմյանց չհասկանալուց հետո, մայրը խոհանոցում սոխ էր մաքրում: Աչքերից արցունք էր հոսում: Ներս մտավ նրա մայրը՝ ընտանիքի տատիկը, և հարցրեց, թե նա ինչու էր լաց լինում:


- Սոխը շատ կծու էր: Դե, գիտես, սոխի այնպիսի տեսակներ կան, որոնք մաքրելիս մարդիկ լաց են լինում:


- Միգուցե դա նրանից է, որ նրանց քի՞չ են գրել, - ասաց տատիկը:


Այդ պահին նրա դուստրը հասկացավ մի բան. ինքը զավակներին քիչ էր ջրել և սնուցել մանուկ հասակում, և այդ պատճառով էլ նրանք մեծանալով՝ արցունք են բերում իրեն և շատերին:
 

Ուիլյամ Չենինգ. «Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար»:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×