Իմաստուն թագավորը

Իմաստուն թագավորը

Մի օր Արևելքի մի իմաստուն թագավորի մոտ եկավ մի մարդ և հարցրեց, թե ինչպես հեռու մնալ մեղքից: Թագավորը հրամայեց մի անոթ բերնեբերան լցնել յուղով, տվեց անոթը մարդուն և հրամայեց նրան պտտել այն ամբողջ քաղաքում՝ առանց մեկ կաթիլ անգամ թափելու:

- Եթե անգամ մեկ կաթիլ թափես, քեզ կգլխատեմ, - զգուշացրեց թագավորը: Նա հրամայեց երկու զինյալ ծառաների մերկացրած թրերը ձեռքին հետևել մարդու ամեն մի քայլին և իսկույն ի կատար ածել իր հրամանը, եթե յուղի անգամ մեկ կաթիլ թափվեր: Այդ նույն ժամանակահատվածում քաղաքում կազմակերպված էր տոնավաճառ, փողոցները լի էին մարդկանցով: Բայց մարդն այնքան ուշադիր և զգոն էր, որ ոչ մի կաթիլ յուղ չթափեց և ուրախ վերադարձավ թագավորի մոտ: - Դե, ասա, քաղաքում շրջելիս ի՞նչ տեսար շուրջդ, - հարցրեց թագավորը նրան: - Ոչինչ էչ չտեսա: Չէի կարող շորջս նայել, քանի որ տարված էի այն մտքով, որ յուղը չթափվեր, - պատասխանեց մարդը: - Լավ, - ասավ թագավորը: - Այսուհետև այսպես վարվիր. կենտրոնացրու քո ամբողջ ուշադրությունը, սիրտդ և զգացմունքներդ Աստծո և Նրա կամքի վրա, այնպես ինչպես յուղով լի անոթը տանելիս: Այդպիսով դու կխուսափես գայթակղությունից և մեղքից:


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

 
 
  • 2021-09-01
×