Մի օր ամուսնական մի զույգ մտավ մանկական խաղալիքի խանութ: Նրանք երկար զննեցին դարակներում տեղավորված, առաստաղից կախված, սեղաններին դրված և գետնին եղած խաղալիքները. տեսան խոսող և քայլող տիկնիկներ, էլեկտրոնային խաղալիքներ, տորթ թխող վառարաններ և էլի շատ ու շատ բաներ: Տեսնելով, որ դժվարանում են ընտրություն կատարել, վաճառողուհին մոտեցավ նրանց՝ առաջարկելու իր օգնությունը:
- Գիտեք, մենք փոքրիկ դուստր ունենք, սակայն ամբողջ օրը տանը չենք լինում, - սկսեց բացատրել կինը:
- Մեր դուստրը քիչ է ժպտում, - շարունակեց ամուսինը:
- Կուզենայինք գնել այնպիսի բան, որ նրան ուրախացներ, զվարճացներ, հանգստացներ, երբ նա տանը մենակ է, - նրան լրացրեց կինը:
- Ներեցեք, մենք ծնողներ չենք վաճառում, - ժպտալով պատասխանեց վաճառողուհին:
Զավակներ ծնելը մեծ պատասխանատվություն է, պայմանագիր, որի համար հարկարվոր չէ խորագետ լինել: Լույս աշխարհ գալով՝ զավակն ասում է. «Դուք կամեցաք, և ես լույս աշխարհ եկա: Ի՞նչ եք ինձ տալու»: Եվ այդ պահից սկսած առաջ է գալիս դաստաիարակության խնդիրն իր ողջ բարդությամբ և խորությամբ:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը