Քաղցած մանուկները

Քաղցած մանուկները

Այդ իրական պատմությունը տեղի է ունեցել ամերիկյան մի քաղաքում: Մի աղքատ այրի մի օր առավոտյան ասաց իր hինգ մանկահասակ զավակներին. «Սիրելիներս, այսօր ուտելիք չկա, այլևս ոչինչ չունենք: Խնդրենք Տիրոջն օգնել մեզ, Նա ամենակարող և գթասիրտ է»: Նրա զավակներից ամենափոքրը՝ յոթնամյա մի տղա, այդ օրը դպրոց գնաց քաղցած ու տխուր:


Եկեղեցու մոտով անցնելիս նա ներս մտավ, ծնկի եկավ և սկսեց բարձրաձայն աղոթել՝ կարծելով, թե եկեղեցում մարդ չկա: Երբ տղան դպրոցից վերադարձավ, սեղանին տեսավ մի մեծ հաց, համեղ կերակուր և մրգերով լի մի զամբյուղ:


- Փառք Տիրոջը,

- ուրախությունից բացականչեց տղան:

- Նա լսեց իմ աղոթքը: Մայրիկ, մի՞թե հրեշտակն է բերել այս ամենը:

- Ոչ, զավակս: Սակայն Տերն իսկապես լսել է քո աղոթքը: Երբ դու եկեղեցում աղոթում էիր, մի բարի կին նույնպես եկեղեցում էր: Դու նրան չես նկատել, մինչդեռ նա քեզ նկատել է և լսել քո աղոթքը: Հենց նա է ուղարկել մեզ այ բարիքը: Նա հրեշտակ է, ում միջոցով Տերը մեզ օգնել է: Այժմ, փառք Աստծուն, ամեն ինչ լավ է, սակայն, քանի դեռ ողջ ես, երբեք մի մոռացիր և մի զլացիր Տիրոջը դիմել նեղության պահին, - ասաց մայրը:


«Խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: (Ղուկ 11: 9-10):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×