Մի սպանիր ինձ, մայրիկ. Չծնված մանկան ձայնը

Մի սպանիր ինձ, մայրիկ. Չծնված մանկան ձայնը

Մայրիկ, դու հույս ունես, որ սպանելով ինձ՝ դու կմոռանա՞ս ինձ:

Դու հո՞ւյս ունես, որ այլ՝ ինձանից առավել ցանկալի և պիտանի զավակներ կունենա՞ս: Ինչո՞վ եմ ես նրանցից ավելի վատը:

Մայրիկ, ինչպե՞ս ես նայելու իմ ապագա քույրերի և եղբայրների աչքերին՝ այդպես էլ չիմանալով, թե ին՞չ գույն ունեին իմ աչքերը:

Մայրիկ, ինչո՞ւ է ձեզ՝ մեծահասակներիդ համար ամեն ինչ այդքան բարդ: Չէ՞ որ դու երբեք չես խեղդի որևէ շնիկի կամ փիսիկի, դու նրանց կխղճաս: Իսկ ինձ մի՞թե բոլորովին չես խղճում:

Ես ուլտրաձայնային հետազոտության պատկերի խղճուկ մի կետիկ չեմ, ոչ էլ արյան մի գունդ, ինչի կվերածվեմ, երբ անդամահատված՝ ինձ նետեն դույլը: Ես արդեն մարդ եմ՝ սկսած առաջին օրվանից, երբ դու իմացար, որ ես արդեն կամ:

Եվ դա վիրահատություն չէ, ինչպես քեզ խաբել են բժիշկները: Դա սպանություն է, որի իրագործողները բժիշկներն են:

Մայրիկ, ինչո՞ւ հայրիկին թույլ չես տալիս պաշտպանել ինձ: Նա այնպես է ուզում, որ ես ապրեմ: Նա ուզում է և կարող է քեզ երջանկացնել:

Մայրիկ, չէ՞ որ քեզ համար ինձանից ավելի հարազատ մարդ չկա:

Ինչո՞ւ ես ուզում ինձ սպանել: Որովհետև ես անժամանա՞կ եմ ստեղծվել, ինչո՞ւ չե՞ս սիրում հայրիկիս: Բայց չէ՞ որ ոչ թե հայրիկիս, այլ իմ ոտքերն ու ձեռքերն են պոկելու, ոչ թե նրա, այլ իմ դեմքն են ճմլելու աքցանով:

Ինչ սարսափելի է մայրիկ, ես վախենում եմ մահից: Այնքան եմ վախենում մահից…

Եթե ես մեղավոր եմ, մայրիկ, ներիր ինձ, խնդրում եմ: Ներիր ինձ սիրելիս, հարազատս, միայն թե մի սպանիր: Խնդրում եմ, մայրիկ…

  • 2021-08-09
×