Դրախտում բնակվում էին երկու հրեշտակ: Նրանցից մեկը միշտ հանգստանում էր, իսկ մյուսն անդադար աշխատում՝ մարդկանց նամակները հացնելով Աստծուն: Հանգստացող հրեշտակը հարցրեց մյուսին.
- Ինչո՞ւ ես դու անընդհատ աշխատում՝ ճախրելով այստեղից այնտեղ:
- Ես մարդկանց այն նամակներն եմ հասցում Աստծուն, որոնք սկսվում են «Սիրելի Աստված, օգնիր ... » բառերով: Իսկ դու ինչո՞ւ ես միշտ հանգստանում:
- Դե, իսկ ես մարդկանց այն նամակներն եմ հասցում Աստծուն,որոնք սկսվում են «Շնորհակալություն, Տեր ...» բառերով:
Պատրաստեց Անուշիկ Գևորգյանը
(www.qahana.am կայքի ընթերցող):
Թարգանված նյութը վերցված է inspirationalstories.eu կայքից