Հայր և դուստր

Հայր և դուստր

- Հայրիկ, տարվա ընթացքում ինչքա՞ն գումար ես ծախսել ինձ վրա, - հարցրեց մահամերձ աղջնակը:

 

Նրա հարուստ հայրն անհավատ մարդ էր, Աստծուն երբեք չէր հիշում, ամբողջովին կլանված էր աշխարհիկ գործերով: Այժմ, երբ նրա միակ դուստը մահված շեմին էր, նա տապալված էր:
 

- Զավակս, պետք չէ խոսել այդ մասին: Ի՞նչ կարիք կա խոսել ծախսերի մասին: Ես դրա հարյուրապատիկը կծախսեի, միայն թե մենք չբաժանվեինք…
 

Սակայն աղջնակը պնդեց.
 

- Ոչ, հայրիկ, ասա, խնդրում եմ, ես ուզում եմ իմանալ:

- Լավ, աղջիկս, եթե պնդում ես, մոտավորապես կասեմ, - համաձայնվեց հայրն ու նշեց մի մեծ գումար:

Տիրեց լռություն: Աղջիկը մի փոքր մտորեց և հետո ասաց.

- Հայրիկ, խոստացիր, որ իմ մահից հետո ամեն տարի նույնքան գումար կտրամադրես այն երեխաներին, ովքեր ավելի աղքատ են ապրում և չունեն քեզ նման բարի հայրիկ… Հայրիկ, դու դա կանե՞ս:

Հորն ապշեցրեցին դստեր խոսքերը, սակայն նա հաստատ խոստացավ իրականացնել նրա ցանկությունը:
 

Դստեր մահից հետո այդ անհավատ, բոլորովին անտարբեր մարդը լիովին փոխվեց: Դստեր խոսքերը ստիպեցին նրան խորհել այն մասին, թե ինչ է պարտադրում հարստությունն ու կարողությունը: Սկզբում նա կառուցեց մեկ, իսկ հետո՝ մի քանի տուն, որտեղ ապաստան գտան որբ մանուկները: Ինքն էլ դարձավ ավելի լավ ու երջանիկ մարդ, Հիսուս Քրիստոսի հետևորդ՝ շնորհիվ իր հանգուցյալ դստեր բարի մտքերի:
 

Մարդիկսերմանեք բարի մտքերև կհնձեք բարի գործեր:
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×