Ամենա…

Ամենա…

Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը: – Տալու ունակությունը:

Ո՞րն է ամենալավ ունակությունը: – Ներելու ունակությունը:
Ո՞րն է ամենադժվար ունակությունը: – Լռելու ունակությունը:
Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելու ունակությունը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը: – Լսելու ունակությունը:
Ո՞րն է ամենատհաճ սովորությունը: – Խառնակչությունը:
Ո՞րն է ամենավնասակար սովորությունը: – Շատախոսությունը:
Ո՞վ է ամենաուժեղ մարդը: - Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:
Ո՞վ է ամենաթույլ մարդը: - Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:
Ո՞վ է ամենախելամիտ մարդը: - Նա, ով հետևում է իր սրտին:
Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը: - Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞վ է ամենաաղքատ մարդը: - Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:
Ո՞վ է ամենից մոտ Աստծուն: - Գթասիրտ մարդը:
Ինչպե՞ս հակազդել փորձանքին: - Ուրախությամբ:
Ինչպե՞ս հակազդել տառապանքին: - Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը: - Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: - Հուսահատությունը:
Ո՞րն է սխալ քայլերի նշանը: - Ջղայնությունը:
Ո՞րն է բարի արարքների նշանը: - Հոգու խաղաղությունը:
Ո՞վ է կենդանության օրոք մահանում: – Անտարբեր մարդը:
Ո՞վ երբեք չի մահանում: - Սիրող մարդը:


Սիմեոն Աթոսցի վանական
Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×