Մի մարդ, ով կարճատես էր, իրեն համարում էր արվեստի մեծ գիտակ:
Մի օր նա ընկերների հետ գնաց ցուցահանդես, սակայն, ինչպես պարզվեց, տանն էր մոռացել ակնոցը:
Ցուցասրահ մտնելուն պես նա սկսեց քննադատել նկարները: Կանգնելով դիմնանկարներից մեկի դիմաց, նա սկսեց խստորեն քննադատել՝ ասելով:
- Այս նկարի շրջանակն անհամապատասխան է: Նկարում պատկերված մարդու հագուստը շատ հասարակ է: Անկեղծ ասած, նկարիչն այնքան էլ ճիշտ չէ ընտրել բնորդին: Դիմանկարն ուղղակի սարսափելի է:
Նա դեռ շարունակեց խոսել և քննադատել նկարը, մինչև որ կինը գտավ նրան ամբոխի մեջ և կամացուկ ականջին շշնջաց.
- Սիրելիս, դու նայում ես հայելուն:
Այդպել էլ հաճախ պատահում է կյանքում: Մենք չենք նկատում մեր թերությունները, սակայն դիմացինի աննշան թերությոնը տեսնում ենք չափազանցված: Մինչդեռ պետք է ինքներս մեզ քննենք՝ տեսնելու մեր թերությունները և կամքի ուժ դրսևորենք՝ վերացնելու դրանք: Չէ՞ որ շատ ավելի հեշտ է մտածել, որ դրանք չկան, քան թե ընդունել դրանց գոյոթյունը: Սակայն հարկավոր է ընդունել մեր թերությունները և ազատվել դրանցից:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը