Ճիշտ որոշում

Ճիշտ որոշում

Յոթնամյա Օկսանան ամեն կիրակի գնում էր կիրակնօրյա քրիստոնեական դպրոց: Մի շաբաթ օր նա ծնողներից թույլատրություն խնդրեց՝ հաջորդ օրը կիրակնօրյա դպրոց չգնալ, որովհետև այդ օրն իր ծննդյան տոնն էր: Ծնողները բացատրեցին, որ պետք է առաջին հերթին մտածել Աստծուն գոհացնելու, և միայն դրանից հետո՝ մնացյալի մասին: Սակայն նրանք չարգելեցին աղջկան տանը մնալ և թույլ տվեցին ինքնուրույն որոշել՝ ինչպես վարվել:

Հաջորդ առավոտյան աղջիկն ավելի վաղ արթնացավ և սկսեց մտածել՝ գնալ եկեղեցի, թե ոչ: Նստեց բազմոցին, փակեց աչքերը և խնդրեց Աստծուն օգնել՝ ճիշտ որոշում ընդունել: Նա երկար մտածեց և աղոթեց: Երբ արդեն ժամը 11-ն էր, որոշեց գնալ եկեղեցի, իսկ հետո ծննդյան տոնը նշել: Ծնողների հարցին՝ գնալու է եկեղեցի, թե ոչ, նա պատասխանեց.
- Այո: Ես երկար աղոթեցի, որպեսզի ճիշտ որոշում ընդունեմ:
- Պարզ է: Դե, եթե դու դրա համար աղոթել ես, ուրեմն ճիշտ որոշում ես ընդունել, -ասացին ծնողները:
- Իրո՞ք այդպես է:
- Դե իհարկե, - ժպտալով պատասխանեցին ծնողները:
- Ուրեմն, այժմ գիտեմ, որ ճիշտ ընտրություն անելու համար պետք է նախևառաջ խնդրել Աստծուն՝ օգնել ճիշտ որոշում ընդունել:


«Այս է այն վստահությունը, որ ունենք մենք Աստծու հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ Նրա կամքի, Նա մեզ կլսի, և քանի որ գիտենք, թե Նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք Նրանից»: (Ա Հովհ. 5: 14-15):


 Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×