Հարուստ երիտասարդն ու աղքատի աղջիկը

Հարուստ երիտասարդն ու աղքատի աղջիկը

Մի հայր ցանկացավ ամուսնացնել որդուն հայտնի և հարուստ գեղեցկուհու հետ: Որդին չցանկացավ ամուսնանալ և հեռացավ հայրական տանից: Խղճալի մի ծերունու տանը երիտասարդը տեսավ մի աղջկա, ով զարմացրեց իրեն կյանքի, հոգևոր հարստության և Աստծո հանդեպ մարդու վերաբերմունքի մասին դատողություններով: Երիտասարդը սիրեց նրան խելամատություն և բանականության համար և աղջկա ձեռքը խնդրեց հորից: 

Ծերունին եկար ժամանակ չէր համաձայնվում՝ ասելով.
- Չեմ կարող դստերս քեզ կնության տալ, դու հարուստ ընտանիքից ես, իսկ նա՝ աղքատ: Նա օժիտ չունի:
- Հայրս ցանկացավ ինձ ամուսնացնել հարուստ աղջկա հետ, սակայն ինքս չցանկացա: Ինձ համար գլխավորը ոչ թե թանկարժեք զարդերն են, այլ՝ երկյուղածությունն ու խելամտությունը, - պատասխանեց երիտասարդը:
- Եթե դստերս քեզ կնության տամ, դու կտանես նրան քո տուն և մեզ կբաժանես:
- Ոչ, ես պատրաստ եմ մնալ և ապրել այստեղ:
Դեռ շատ փորձություններ եղան ծերունու կողմից, սակայն երիտասարդը չնահանջեց: Աղջկա հայրը տվեց իր համաձայնությունը, իսկ երիտասարդը լիովին վարձատրվեց իր ընտրության համար. պարզվեց, որ թշվառ ծերունին իրականում բավական հարուստ մարդ էր:
Յուրաքանչյուր մարդու համար կյանքում կա երկու ուղի. կուտակել երկրային, սակայն անցողիկ, ժամանակավոր բարիքներ, կամ հոգևոր հարստություն և հոգու գեղեցկություն:


«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց և ոչ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում»: (Մատթ. 6:19-20):

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×