Աղքատը հարուստ երկրում

Աղքատը հարուստ երկրում

Տարեց միանձնուհին հյուրընկալվեց բարեկեցիկ և հարուստ երկկրում ապրող իր հարազատներին: Նրանք նրան պտույտի էին տանում երկրի տեսարժան վայրերը:

Մի անգամ միանձնուհին փողոցում տեսավ մի աղքատի և նրան դրամ տվեց: Հարազատներից մեկը նրան ասաց.
- Սիրելիս, այստեղ ոչ ոքի ողորմություն չեն տալիս, որովհետև մեր բարեկեցիկ երկրում բոլորը կարող են լավ ապրել: Մեզ մոտ գործազրկություն չկա: Պարզապես այդ մարդը չի ուզում աշխատել:
Ի պատասխան՝ միանձնուհին ասաց.
- Իսկ ձեր մտքով չի՞ անցել, որ բերելով աղքատին այս երկիր և նստեցնելով փողոցում, միգուցե Աստված փորձում է ձեր գթասրտությունը կամ բարությունը:
Միանձնուհու հարազատները մի պահ լռեցին, ապա մոտեցան աղքատին և դրամ տվեցին:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×