Հավատ հրաշքների

Հավատ հրաշքների

Մի տղա շատ էր սիրում կարդալ բարի և խրատական հեքիաթներ և հավատում էր հեքիաթներին: Դրա համար էլ նա հրաշքներ էր փնտրում կյանքում, սակայն չէր հանդիպում իրական հրաշքների և իր սիրելի հեքիաթներում կատարվող բաների նման երևույթների: Իր փնտրտուքներում որոշակի հիասթափություն ապրելով՝ տղան մորը հարցրեց, թե արդյքո՞ք ճիշտ է հրաշքներին հավատալը: Իսկ միգուցե իրական կյանքում հրաշքներ չե՞ն լինում:

- Սիրելիս, եթե ջանաս մեծանալ լավ ու բարի մարդ, ապա բոլոր հեքիաթները կիրականանան: Հիշիր. հրաշքներ չեն փնտրում, քանզի դրանք ինքներն են գալիս բարի մարդկանց մոտ:
«Ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ 1:11):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×