Տևական հիվանդության արդյունքում կյանքից հեռացավ Մարթայի մայրը՝ աշխարհում նրա համար ամենաթանկ և ամենամտերիմ անձը: Ցավն այնքան խորն էր, որ Մարթայի համար երբեմն շնչելն անգամ դժվար էր: Երբ մայրիկի հիվանությունն ի հայտ էր եկել, Մարթայի քույրը նորածին բալիկ ուներ, իսկ եղբայրը ճիշտ այդ ժամանակաշրջանում էր ամուսնացել մանկուց սիրեցյալ իր կնոջ հետ, ուստի մայրիկի խնամքը ստանձնել էր Մարթան:
Նախքան եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը Մարթան կլանված էր մոր մասին մտքերով և հիշողություններով, իր կյանքն ասես դատարկվել էր, նա չէր պատկերացնում, թե ինչպես էր ապրելու առանց մայրիկի, չէ՞ որ ինքն այլևս բոլորովին միայնակ էր. եղբոր կողքին սիրելի կինն էր, քրոջը սատարում էր հոգատար ամուսինը, մինչդեռ Մարթային ասես ոչ ոք չէր նկատում:
Մինչ հոգեհանգստյան արարողությունն ընթանում էր, եկեղեցու դուռը բացվեց և արագ քայլերով ներս մտավ ուշացած մի տղամարդ և նայելով շուրջը՝ մոտեցավ ու նստեց Մարթայի կողքին: Արցունքն աչքերին՝ նա հետևում էր արարողությանը: Քիչ անց նա շրջվեց դեպի Մարթան և հարցրեց.
- Ինչո՞ւ են հանգուցյալի մասին խոսելիս նրան Մարգրեթ անվանում, չէ՞ որ նրա անունն էր Մերի:
- Նրա անունն էր Մարգրեթ, այլ ոչ թե Մերի, – պատասխանեց Մարթան՝ տարակուսելով, թե ով էր այդ մարդը:
- Ոչ, նրա անունն էր Մերի Փիթըրս, - պնդեց տղամարդը:
- Ներեցեք, սակայն դուք սխալվում եք:
- Սա Լյութերական եկեղեցի՞ն է:
- Ոչ, Լյութերական եկեղեցին փողոցի մյուս կողմում է:
- Ահա թե ինչ. ուրեմն ես սխալվել եմ և մասնակցել մեկ այլ տղամարդու հոգեհանգստին, - շփոթված կմկմաց մարդը:
Չնայած տխուր առիթին՝ Մարթան և տղամարդն ակամա ժպտացին և ծիծաղեցին՝ հասկանալով իրավիճակի անհեթեթությունը, մանավանդ որ արդեն անհարմար պահ էր՝ անժամանակ հեռանալու համար, իսկ Լյութերական եկեղեցում արարողությունը հավանաբար արդեն ավարտվել էր:
Արարողության ավարտին Մարթան և տղամարդը դուրս եկան եկեղեցուց և լարված իրավիճակը թոթափելու համար որոշեցին ծանոթանալ և մի գավաթ սուրճ ճաշակել: Տղամարդու անունն էր Գրեգ, նա հայտնեց, որ մահացողն իր մորաքույրն էր և ինքը պիտի մասնակցեր նրա հոգեհանգստյան արարողությանը Լյութերական եկեղեցում:
Այդ օրը սկիզբ առավ Մարթայի և Գրեգի միութունը, իսկ մեկ տարի անց նրանց ամուսնացան հենց այդ եկեղեցում:
Երբ մարդիկ հարցնում էին Մարթային և Գրեգին, թե նրանք ինչպես էին ծանոթացել, Գրեգն ասում էր.
- Մեզ ծանոթացրել են Մարթայի մայրը և իմ մորաքուրը, և մեր միությունը հիրավի երկնքում է կայացել:
Իրականում Տեր Աստված տխրության պահին մարդուն տալիս է ժպիտ և ծիծաղ, մենության պահին՝ սեր և ընտանիք: Տերը ճիշտ պահին և ճիշտ տեղում մեզ տալիս է հենց այն, ինչը մեզ իսկապես անհրաժեշտ է:
«Բարեպատեհ է Տիրոջ ողորմությունը նեղության ժամանակ, ինչպես անձրևաբեր ամպը՝ երաշտի ժամանակ» (Սիրաք 33:26):