Սիրո անտակ անոթը

Սիրո անտակ անոթը

Մի տղա ծանր հիվանդացավ: Մայրը բազում գիշերներ անցկացրեց որդու մահճակալի մոտ՝ հայցելով Աստծո օգնությունը, և մի գիշեր էլ լսվեց մահվան հրեշտակի թևերի շրշյունը:

- Խնդրում եմ, մի տար որդուս: Նա դեռ փոքր է և դեռ չի ճանաչել ամնակարևորը՝ սերը, - թախանձեց մայրը:
- Երկնքում նա կտեսնի այն ամեն լավագույնը, ինչ չի տեսել երկրի վրա, - ասաց հրեշտակը:
- Իսկ ի՞նչ կբերի նա իր հետ երկինք, - հակադարձեց մայրը: - Թող նա հավաքի մի քանի կաթիլ սեր, և ես բաց կթողնեմ նրան:
- Լավ, թող լինի այնպես, ինչպես դու ես ցանկանում: Թող որդիդ լցնի այս մատնոցը սիրո կաթիլներով, և ես կրկին կգամ նրան տանելու, - ասաց հրեշտակն ու մոր առջև դրեց ոսկե մի մատնոց:
Երբ տղան առողջացավ, մայրն ամեն ինչ պատմեց նրան և խնդրեց.
- Որդիս, հիշիր մեր պայմանը և մի շտապիր սիրել:
Սակայն մի՞թե հնարավոր է սրտին թելադրել: Տղայի սիրտը սիրել գիտեր, և առատորեն բաշխում էր այդ շնորհը մերձավորներին: Մայրը սարսափով էր սպասում այն պահին, երբ մատնոցը կլցվեր: Տարիներն անցան, որդին մեծացավ, նա սիրում էր իր ընտանիքը, աշխատանքը, ընկերներին, սակայն մատնոցն այդպես էլ չէր լցվում:
Մայրը կրկին տեսավ մահվան հրեշտակին, երբ մահացավ և երկինք բարձրացավ:
- Դու ինձ խորամանկորեն խաբեցիր, - ասաց հրեշտակը:
- Ոչ մի անոթ իր պարունակությունից ավելին չի տեղավորոմ, սակայն սիրո անոթն անտակ է, - պատասխանեց մայրը:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×