Մի օր դպրոցում դասի թեման էր «Աշխարհի յոթ հրաշալիքները»: Աշակերտների առաջադրանքն էր նկարագրել աշխարհի յոթ հրաշալիքներն իրենց տեսակետից: Երբ ուսուցիչը հավաքեց աշակերտների տետրերը, նկատեց, որ մի աշակերտուհի դեռ չէր ավարտել աշխատանքը, և հարցրեց, թե արդյոք նա օգնության կարիք չուներ: Աշակերտուհին պատասխանեց.
- Այո, ունեմ: Աշխարհում այնքան հրաշալիքներ կան, որ պազապես չգիտեմ՝ որոնք ընտրել:
Այդ ժամանակ ուսուցչուհին առաջարկեց կարդալ, թե նա ինչ էր գրել: Աղջիկը մի պահ տատանվեց, ապա համարձակվեց կարդալ.
- Իմ կարծքիով աշխարհի յոթ հրաշալիքներն են տեսնելը, լսելը, շարժվելը, ընկալելը, զգալը, ծիծաղելը և սիրելը…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը