Ծովափին զբոսնում էին մի երիտասարդ աղջիկ և տղա: Տղան նավաստի էր: Աղջիկը մտախոհ էր, նրան մտահոգում էին իր կենսական խնդիրները: Նա ձևացնում էր, թե լսում էր ընկերոջը, սակայն երբեմն-երբեմն ծանր հոգոց էր հանում, մտածում… Նրա ընկերը, բնականաբար, նկատելով նրա վիճակը, չկարողացավ անտարբեր մնալ և հարցեց.
- Ի՞նչ ես կարծում, եթե ես ջուրն ընկնեի, կխեղդվեի՞:
Աղջիկը նայեց ալիքներին.
- Իհարկե, կխեղդվեիր, - ասաց նա:
Նավաստին պատասխանեց.
- Կասկածում եմ: Դեռ չեմ տեսել որևէ մեկին, ով խեղդվեր միայն այն պատճառով, որ հայտնվել է ջրում: Ես կխեղդվեի միայն այն դեպքում, եթե մնայի ջրի մեջ:
- Բայց նայիր, թե ինչ մեծ ալիքներ են, և ջուրն էլ հավանաբար շատ սառն է: Եթե անգամ դու ողջ մնայիր, ապա կհայտնվեիր հիվանդանոցում՝ ցրտահարվելու պատճառով:
- Միայն այն դեպքում, եթե ջրում շատ երկար մնայի, - պնդեց տղան: - Չէ՞ որ ես նավաստի եմ: Ես բազմաթիվ անգամներ եմ ջուրն ընկել, և գիտեմ, թե ինչ եմ ասում: Երբ առաջին անգամ ջուրն ընկա, շատ վախեցա: Սակայն հետո հասկացա, որ ինձ ոչինչ չէր սպառնա, եթե արագ ափ դուրս գայի: Նույն էլ քո խնդիրներն են: Հոգոց հանելու և տանջվելու փոխարեն ավեի լավ է մտածել, թե ինչպես դրանք ավելի արագ լուծել:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը