Իտալիայի Պիզա քաղաքում փափուկ կավից կառուցված Սանտա Մարիա Ասունտա տաճարի զանգակատունը սկսեց թեքվել շինարարությունը սկսելուց մի քանի տարի անց: Երբ 1360թ. շինարարությունն ավարտվեց, աշտարակն իր հորիզոնական դիրքից թեքվել էր շուրջ մեկ մետր: Հետագա դարերում աշտարակը շարունակում էր դանդաղ թեքվել՝ մոտ մի քանի միլիմետր ամեն տարի: Մինչև 1990թ. աշտարակն իր հորիզոնական դիրքից թեքվել էր շուրջ չորս մետր: Երբ իրավիճակն արդեն ծայրահեղ էր, իտալացի ճարտարագետները կատարեցին յուրօրինակ գործողություն. աշտարակի հյուսիսային կողմում (իսկ այն թեքվում է դեպի հարավ) կառուցվեցին կապարե արգելափակոցներ, որոնք ծառայեցին որպես հակակշիռ: Նաև կառույցի հյուսիսային կողմից հող հեռացրեցին, ինչից հետո հնարավոր եղավ ուղղել աշտարակը: Այն հավասարակշռվեց, կապարե արգելափակոցները հանվեցին:
Այդպես է նաև մեր կյանքում. խաչը, որ մեզ տալիս է մեր Տերը, ոչ թե մեզ ճնշելու համար է, այլ օգնելու, որ մենք ուղիղ քայլենք:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը