Աղոթքի անհրաժեշտությունը

Աղոթքի անհրաժեշտությունը

Մի օր մի հարուստ ընտանիքում դադարեցին ճաշից առաջ աղոթել: Մի անգամ նրանց հյուրընկալվեց մի հոգևորական: Հյուրի համար սեղան բացեցին, մատուցեցին ամենահամեղ կերակուրներն ու խմիչքները: Ընտանիքը սեղան նստեց: Բոլորը նայում էին հոգևարականին՝ կարծելով, թե նա ճաշից կաղոթեր: Սակայն հոգևորականն ասաց. 

- Ճաշից առաջ ընտանիքի հայրը պիտի աղոթի, քանզի նա է տան գլուխը:
Տիրեց անհարմար լռություն, քանի որ այդ ընտանիքի հայրը վաղուց չէր աղոթում: Նա շփոթված ասաց.
- Գիտեք, մենք ճաշից առաջ չենք աղոթում, քանի որ աղոթքում մշտապես կրկնվում են միևնույն բառերը: Սովորույթի ուժով աղոթքը դատարկախոսություն է և ժամանակի անիմաստ վատնում: Ոչ մի օգուտ ամեն օր, ամեն տարի միևնույն բառերի կրկնությունից: Այդ պատճառով էլ մենք չենք աղոթում:
Հոգևորականը զարմացած նայեց նրան, իսկ տանտիրոջ յոթնամյա դուստրը հարցրեց.
- Հայրիկ, դա նշանակում է, որ այլևս պետք չէ՞ ամեն առավոտ մոտենալ քեզ և ասել՝ բարի լույս:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×