Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի: Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ: Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքերը հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը: Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց.
- Սիրելի բարեկամ, այնտեղ՝ գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորությո՞ւն ունեք:
– Ոչ, – պատասխանեց գյուղացին, – այդպես ասել չեմ կարող:
– Լավ, – հաղթականորեն ասաց քաղաքացին, – միգուցե միայն ծերունիները կամ հետամնացնե՞րը:
- Այդպես էլ չի կարելի ասել, – եղավ պատասխանը, – տեսեք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ՝ իր յոթ ձագերով, և նրանք չեն աղոթում, բայց, սովորաբար, միշտ գոհանում են իրենց տրված սննդի ու ջրի համար:
Սրանից հետո քաղաքացին լռում է…
Փորձենք ճանաչել ինքներս մեզ…