Հայերեն գրքի ամենամեծ եղեռնը

Հայերեն գրքի ամենամեծ եղեռնը

Ղափան-Քաջարան ճանապարհի միջնամասում, Ողջի գետ ձախ ափին , Դավիթբեկ փոքրիկ բանավանի կողքին, այնտեղ, ուր ժայռերի պռունկներն իրար մոտենալով՝ կազմում են ահարկու կիրճը, երևում են Բաղաբերդ ամրոցի հնամենի պարիսպների մնացորդները: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հավաստում է, որ այս ամրոցը կառուցել է Հայկազարմ Սիսակ նահապետի զարմից Բաղակ անունով մի այր: Նրա անունով էլ ամրոցը կոչվել է Բաղաբերդ: Դեռևս չորրորդ դարում այն հայտնի էր որպես Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Սյունիքի Անդովկ Սյունի իշխանն այստեղ պարտության է մատնել պարսից Շապուհ արքային: 1170թ. սելջուկ զորավար Ելտկուզի զորքը գրավում է Բաղաբերդը, սրի քաշում բնակիչներին և ավարի մատնում շրջակա վայրերից այստեղ հավաքված 10 հազար հայերեն գիրք: Դա եղել է հայերեն գրքի ամենամեծ եղեռնը պատմության մեջ:

  • 2021-08-09
×